Գալկինը Պուգաչովայից թաքուն կազմակերպել է նրա ծննդյան տոնը
ЛАЙФԵրեկ ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան տոնում էր ծննդյան 67-ամյակը։ Երգչուհին ավելի վաղ հայտարարել էր, որ չի ցանկանում տոնել ծննդյան օրն այս տարի։ Սակայն նրա ամուսին Մաքսիմ Գալկինը կնոջ համար այլ նախագծեր ուներ։
Սկզբում նա կնոջն ասել է, որ միասին ռոմանտիկ ընթրիք կանեն, եւ երբ Պուգաչովան եկել է ռեստորան, հայտնաբերել է, որ այստեղ հավաքված են իր բոլոր մտերիմները՝ մոտ 30 հոգի։ Գալկինը կնոջ համար անակնկալ-ծննդյան տոն էր կազմակերպել։ Երեկույթին հավաքվել են Պուգաչովայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն ընտանիքով, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը, երգիչ Ալեքսանդր Բույնովը՝ կնոջ հետ եւ այլոք։
Առավոտից Պուգաչովան ծաղիկներ ու նվերներ է ստացել երկրպագուներից ու ծանոթներից։ Նա ինչ նվեր ասես չի ստացել՝ նկարներ, քաղցրեղեն, զարդեր։ Դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, մայրիկին պայուսակ եւ մատանի է նվիրել։ Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը պատմել է, որ երեկոն շատ լավ է անցել, իրենք պարել են, ձուկ կերել։ «Մաքսն ինձ ասել էր, թե գնում ենք երկուսով ռեստորան։ Չէի էլ պատկերացնում, թե իրականում ինչ կա մտքին։ Շատ լավ անցավ, շատ ուրախացանք», -ասել է Պուգաչովան։

Պատրաստեց Past.am-ը:



