Չկան անելանելի իրավիճակներ, կա միայն հավատի բացակայություն. Խորհուրդներ Մարկեսից
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Երբ Մարկեսը սկսեց գրել իր ամենահեղինակավոր վեպը՝ «Հարյուր տարվա մենությունը», նա ստիպված եղավ հրաժարվել աշխատանքից, գրավադրեց մեքենան և խրվեց մեծ պարտքերի մեջ:
Եկել էր մի պահ, երբ նա գրավադրել էր անգամ իր կնոջ՝ Մերսեդեսի խառնիչը և վարսահարդարիչը: Այդ մասին իմանալով Մարկեսի կինն ասել էր, որ այդ է պակաս միայն, որ վեպը հաջող չստացվի:
Ստորև ներկայացնենք մի քանի խորհուրդներ Գաբրիել Գարսիա Մարկեսի կողմից, մի մարդուց, ով շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել անելանելի և դժվարին իրավիճակում.
- Փորձեք ականջ դնել ձեր մեջ դեռևս ապրող մանկան ձայնին:
- Հանգիստ եղեք. մեռնելն ավելի դժվար է, քան թվում է:
- Թույլ մի´ տվեք, որ հիշողությունները կեղեքեն ձեզ: Դա, թերևս, երկար ապրելու միակ միջոցն է:
- Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն՝ որ Աստված շարունակում է հավատալ քեզ:
- Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի այն ոչ մեկի մոտ հանելու կարիք չունենամ:



