Ադրբեջանի ագրեսիայից տուժած դպրոցներում ընթանում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ
ОБЩЕСТВОԱդրբեջանական նախահարձակ ռազմագործողություններից և հրետակոծություններից տուժած Արցախի բնակավայրերի դպրոցներում ընթանում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի< /b>փոխնախարար Միքայել Համբարձումյանը և ավելացրել, որ ընդհանուր առմամբ հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն ու աշակերտների հաճախումներն բնականոն են:
«Շրջանների կրթության բաժինների պատասխանատուներիցստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մատաղիսիև Ներքին Ճարտարի դպրոցներում հրետակոծություններիցջարդված ապակիների ու դռների՝ նորերով փոխարինելուաշխատանքներն են տարվում: Արդեն ավարտվել ենՄարտակերտի N 1 դպրոցի վերականգնման աշխատանքները, ևայնտեղ արդեն ընթանում են դասեր»,- ասել է Մ. Համբարձումյանը:
ԼՂՀ ԿԳՍ փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում կարգավորվել է նաև ժամանակավորապես տարհանված բնակավայրերի երեխաներին հանրապետության այլ կրթօջախներում տեղավորելու, նրանց դասագրքերով ու գրենական պիտույքներով ապահովելու խնդիրը:
Մ. Համբարձումյանի հավաստմամբ, նման տեմպերով դասերը շարունակելու դեպքում, ուսումնական ծրագրերն ավարտին կհասցվեն ըստ հաստատված ժամանակացույցի:



