Լավրովը և Քերին քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Քերիի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սիրիական խնդրին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են նպատակամղվածությունը Սիրիայում հրադադարի պահպանման ուղղությամբ: Նրանք հակամարտող կողմերին կոչ են արել չձեռնարկել հրադադարին դեմ քայլեր, գործել հումանիտար իրավիճակի ամրապնդման շրջանակում:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Դոնբասի հակամարտության գոտում իրավիճակը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



