Չոր շամպուն՝ տարբեր տեսակի վարսերի համար
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Չոր շամպունը շատ լավ միջոց է մաքուր մազեր ունենալու համար, երբ ժամանակը բավական չէ գլուխը լվանալու համար: Այս հրաշալի միջոցը կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած միջոցներով:
Բաղադրատոմս 1
Յուղոտ փայլից ազատվելու ամենից հեշտ տարբերակը մազարմատներին եգիպտացորենի օսլա լցնելն է: Այն արագորեն կներծծի յուղը և մաշկային կեղտը: Կարևոր է վերջում մազերը լավ սանրել:
Բաղադրատոմս 2
Վերցրեք 1 ճաշի գդալ աղ, ½ բաժակ եգիպտացորենի օսլա: Տարայի մեջ լավ խառնեք բաղադրիչները, այնուհետև քսեք մազարմատներին: Վերջում սանրեք մարզերը:
Բաղադրատոմս 3
Տարայի մեջ խառնեք մեկ բաժակ վարսակի փոշի և մեկ բաժակ կերակրի սոդա: Այս խառնուրդը պատրաստի վիճակում կարող եք պահել և օգտագործել ցանկացած ժամանակ:
Բաղադրատոմս 4
Այս Բաղադրատոմսի միակ բաղադրիչը չոր կավն է։ Օգտագործման եղանակը նույնն է՝ քսեք մազարմատներին ու սանրեք մազերը։
Բաղադրատոմս 5
Ցանափոշին կարելի է օգտագործել հենց պատրաստի վիճակում, իսկ կերակրի սոդայի հետ խառնելու դեպքում կունենաք ավելի լավ արդյունք:



