Մայրաքաղաքի դպրոցներն ամփոփեցին ֆրանկոֆոնիայի միամսյակը
ОБЩЕСТВОԱմփոփվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մարտի 16-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը։ Մեկ ամիս շարունակ ֆրանսերեն ուսումնասիրող կրթօջախներում կազմակերպվել և անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին, գրականությանն ու ազգային ավանդույթներին: Առանձին ներկայացվել են աշխարհահռչակ ֆրանսիացի ու ֆրանսահայ գործիչների կյանքն ու գործունեությունը։
Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի ենթակայության թվով 47 դպրոցներում ֆրանսերեն է ուսումնասիրում մոտ 13 հազար աշակերտ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



