Սխտորով այս բաղադրատոմսը կհարթի կնճիռներն ընդամենը 7 օրում
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Կանայք գեղեցիկ մաշկ ունենալու համար հաճախ մեծ գումարներ են ծախսում տարբեր կոսմետիկ միջոցների և պրոցեդուրաների վրա՝ առանց իմանալու, որ իրենց խոհանոցում առկա բաղադրիչներով կարող են պատրաստել կնճիռների դեմ պայքարող արդյունավետ միջոցներ։
Հայտնի է, որ սխտորը շատ օգտակար է առողջության համար, սակայն գիտե՞ք արդյոք, որ այն նաև հարթեցնում է կնճիռները։
Այս բաղադրատոմսը կօգնի ազատվել կնճիռներից, որի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 պճեղ սխտոր
• 1թեյի գդալ մեղր
• 1 թեյի գդալ կավի փոշի, որը կարելի է գնել ցանկացած դեղատնից։
Պատրաստման եղանակը
Սխտորը մաքրել և ճզմել, ավելացնել մեղրը և կավի փոշին։ Շատ լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։
Դիմակը քսել մաքուր մաշկին և պահել մոտ 30 րոպե։ Լվացվել գոլ ջրով։
Այս դիմակը կարելի է նաև քսել մաշկին և պահել ողջ գիշեր, լվացվել առավոտյան։ Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, ապա չմոռանաք բարձի վրա դնել կտոր, կամ սրբիչ։



