Երևանի քաղաքապետարանում «Թեժ գծի» հեռախոսահամարներով մեկ շաբաթում ստացվել է 182 հեռախոսազանգ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 182 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 146-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 36 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 45 հեռախոսազանգ, որոնցից 35-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



