Ереван, 12.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իմաստուն մտքեր ամուսնության մասին

ЛАЙФ

•    Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և իրար սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորմամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպես, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակար ու հաճելի լինելու համար:

•    Պետք է ոչ թե գեղեցիկ կին փնտրել, այլ բարեբարո: Գեղեցիկ տեսքով, բայց չարաբարո կինը գեղեցկախայտ օձ է: Ով փափագում է շատ գեղեցիկին կնության առնել, վերջիվերջո կամ խելագարվում է, կամ աղքատության մեջ ընկնում:

•    Կնոջ գեղեցկությունը նրա կերպարանքի վայելչությունը չէ, որ օր առ օր եղծվում է, այլ համեստությունն ու հնազանդությունը , որոնք մինչև վերջ էլ չգիտեն պակասել:

•    Ով ամեն ինչում իր կնոջ կամքին է հետևում, իրեն գերի է դարձնում, իսկ ով միշտ ընդդիմանում է, իրեն թշնամի է դարձնում: Ուստի ամուսնացածը խոհեմության կարիք ավելի ունի, քան ամուրին, որովհետև ամուրին հոգ է տանում միայն իրե՛ն լավ կառավարելու մասին, իսկ ամուսնացածը՝ միաժամանակ իրեն ու իր ամուսնուն:

•    Տղամարդուն վայել չէ կնոջը որպես անարգ աղախին պահել, ոչ էլ՝ որպես ամուսնուն հրամայող տիկին, այլ չափավորության մեջ պահել:

•    Կինն անզգամ է, եթե իր ամուսնու կամքին հակառակվում ու կռվում է, ամուսինը խելագար է, եթե նրա հետ հրապարակավ վիճում է:

•    Եթե կինը բարի է, պետք է նրան էլ առավել խնամել, որ ավելի բարի լինի. իսկ եթե չար է, պետք է համբերել, որ էլ առավել չար չլինի:

•    Իմաստուն զորավարը, որ կարողանում է ղեկավարել մի մեծ բանակ, չի կարողանում կառավարել միայն մի դաժան կնոջ: Որովհետև հնարավոր չէ, որ մարդկային խոհեմությունը կառավարի նրան, ով մարդկությունից դուրս է կենցաղավարում:

•    Կնոջ անզգամությունը երկրաշարժից ավելի է կործանում ամուսնու տունը և նրա ամբողջ ունեցվածքը քամուց բորբոքված հրդեհի նման մոխիր դարձնում: Ով կամենում է դժոխքի տանջանքի մասին ինչ-որ բան իմանալ, թող սովորի նրանից, ով անզգամ կին ունի:

•    Ավելի մեծ արիության կարիք կա կանանց անզգամությունը տանելու համար, քան հզոր թշնամիների բռնությունը: Որովհետև անզգամ կանանց բարկությունը գազանական է, նախանձը՝ դիվական և սերը՝ կեղծավոր:

•    Կանանց ցեղի համար սովորական մոլություն է իրենց ունեցած բարիքը ոչինչ համարել և ցանկանալ այն, ինչ չունեն, եթե նույնիսկ դրա ձեռքբերումն անօգուտ կամ դժվարին է:

•    Երբ կանայք մի փոքր համարձակություն են ձեռք բերում, իրենց ամբարտավանությունն աճեցնում են: Երբ դույզն-ինչ անպատվություն են զգում, մեծ խռովություն են բարձրացնում, որովհետև ամեն ինչ խոշորացույցով են տեսնում: Ուստի մեծ զգուշություն է հարկավոր նրանց չափավորության մեջ պահելու համար:

•    Թվում է՝ կանայք դժկամ ու անհավան են տղամարդկանց գլխավոր լինելու մտքին՝ մտքում ասելով. «Ինչո՞ւ տղամարդիկ մեզ վրա հրամանատար կարգվեցին և մենք հրամանակատար եղանք»: Եվ քանի որ բացահայտ ընդդիմանալ չեն կարող՝ գիտենալով , որ դա աստվածային կարգադրությամբ է, սկսում են լռելյայն հակառակվել և գանգատվում են տղամարդկանց բարքից, թե՝ «մեզ տիրողաբար են հրամայում »:

•    Իրեն ծառայության է վաճառում նա, ով ինքն աղքատ լինելով հարուստ կին է առնում: Եթե կամենում ես իմանալ, թե որ գերին է չափազանց ողորմելի ու դժբախտ, իմացի՛ր, որ նա է, ով իր կնոջ ծառան դառնալով՝ տղամարդու կերպարանքը կորցնում է:

•    Իմաստուն չէ այն մարդը, որ կարծում է, թե կնոջ սերը հաստատուն է: Որովհետև նրանք ինչպես որ բարքով են հողդողդուն, այնպես էլ՝ սիրով: Կինն ինչպես որ առաջինն է իր ամուսնուն սիրողների մեջ, քանի դեռ նա կենդանի է, այդպես էլ առաջինն է նրան մոռացողների մեջ, երբ նրա մահվանից հետո ուրիշի հետ է ամուսնանում:

•    Երբ մանկամարդ կինն ամուսնու մեռնելու ժամանակ պատշաճից ավել է ճչում ու լալիս, իր պատիվը կորցնում է: Քանզի շատերը վայել զրպարտությամբ ասում են նրա մասին, թե լալագին կոծով կամենում է կարծել տալ, թե ամուսնուն հավատարիմ է, որպեսզի մեկնումեկը կամենա իրեն կնության առնել:

•    Կանայք ոչինչ այնպես չեն փափագում, որքան ուրիշներին տեսնել և ուրիշներից տեսնվել: Ուստի կանանց վրա օրենք դրվեց տանը նստել, որպեսզի ուրիշները նրանց չտեսնեն:

•    Տղամարդկանց համար ա՛յս է վայելուչ՝ աշխարհում հավերժական հիշատակ թողնել պատերազմական քաջագործություններ, օգտակար մեծագործություններ, իմաստուն գրքեր և նորանոր արհեստների գյուտեր. իսկ կանանց ցեղին վայելուչ է իրենց համեստության համբավը թողնել:

•    Բնական է , որ տղամարդիկ սակավախոս են , իսկ կանայք՝ շատախոս. որովհետև տղամարդը երկրի կավից ստեղծվեց, իսկ կինը՝ կողոսկրից: Արդարև, երբ կավը կավի է զարկվում, մեղմ շաչյուն է լսվում, բայց երբ ոսկորը ոսկորի է բախվում, ականջների վրա ազդող ձայն է արձակում:

•    Ով իր գաղտնիքը կանանց ականջին է պատմում, շուտով քարոզվելիս է տեսնում տանիքների վրա:

•    Եթե կանանց շատախոսության մեջ բամբասանք չլիներ, ոչ ոք նրանց վրա չէր բարկանա՝ գիտենալով, որ շատախոսությունը նրանց բարքի մեջ բնածին է:

•    Ով կամենում է դատարկաբանություն լսել, թող կանանց հետ զրուցի:

•    Քանի դեռ կանայք մի հոգի ունեն, դժվարությամբ են նվաճվում, ապա երբ երկուսն ունեն, այսինքն՝ հղի են, ո՞վ կարող է նրանց հաղթել. իսկույն կորցնում են մեկը, գուցե երկուսն էլ: Ուստի պետք է խոհեմությամբ ապրել նրանց հետ, որոնք բրուտի անոթի պես մի փոքր բախումից փշրվում են: Բնավ զարմանալի չէ, որ մանուկներն անխրատ են լինում. որովհետև կանանցից են ծնվում և նրանց կաթով սնվում:

 

Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»