Արարատի մարզի հինգ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Արեւշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան եւ Ռանչպար համայնքներում ապրիլի 17-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմիտեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմիններիհարցերով վարչության պետ Ալինա Լալայանը տեղեկացրեց, որ Դվին համայնքում առաջադրված են երկու թեկնածու` համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Արծրուն Աբրահամյանը եւ անկուսակցական Նորիկ Առաքելյանը: Մյուս չորս համայնքներում այս պահին արդեն առաջադրված Õ �ն միայն համայնքի ղեկավարները: Եղել են նաեւ այլ թեկնածուներ, որոնք հայտարարել են ինքնաբացարկ կամ հետ վերցրել փաստաթղթերը:
Մրգավետ համայնքում առաջադրված է համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Լեւիկ Աբրահամյանը, Շահումյան համայնքում` համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Սերժիկ Բաբայանը, Ռանչպար համայնքում` համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Մանուկ Օհանյանը եւ Արեւշատ համայնքում` համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Գոգոլ Նիկոլյանը:
Նախնական տվյալներով Դվինում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2395 է, Արեւշատում` 1872, Մրգավետում` 1880, Շահումյանում` 3358, եւ Ռանչպարում` 899:



