ԻՊ-ի զինյալներն ահաբեկչությամբ են սպառնում Օլիմպիադային պատրաստվող Բրազիլիային
ОБЩЕСТВОԲրազիլիայի հետախուզության գործակալությունը հայտարարել Է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներն սպառնում են ահաբեկչական գործողություններ կատարել երկրում, որտեղ 2016 թվականի ամռանը տեղի կունենան Օլիմիական խաղերըպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ա պրիլի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Ինչպես նշել Է Հետախուզության՝ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Լուիզ Ալբերտո Սալաբերին, սպառնալիքի մակարդակը վերջին մի քանի ամսում խիստ բարձրացել Է այլ երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով, աճել Է նաեւ զինյալների գաղափարներին հավանություն տվող բրազիլացիների թիվը:
Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում անվտանգությունը կապահովի շուրջ 85 հազար մարդ, այդ թվում՝ 47 հազար ոստիկաններ եւ 38 հազար զինվորներ. դա կրկնակի ավելի Է, քան նախորդ Օլիմպիադայի ժամանակ Լոնդոնում:
Ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



