10 երեւույթ, որոնք ավելի վատ են, քան դավաճանությունը
ЛАЙФԹվում է, թե հարաբերությունների համար դավաճանությունից առավել վատ ոչինչ չի կարող լինել։ Սակայն իրականում դա այդպես չէ, կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք ավելի արագ են փչացնում հարաբերությունները, քան դավաճանությունը։
1, Ստելը կամ ինչ-որ բան թաքցնելը։ Սրանով կարող եք կորցնել սիրելիի վստահությունը մեկընդմիշտ։
2, Թաքցնել դժգոհությունը։ Երբ չեք արտահայտվում ու դժգոհությունը ձեր մեջ եք պահում, կամաց-կամաց թունավորվում եք սիրելիի հանդեպ։
3, Շփման պակաս։ Դա չի նշանակում, որ եթե օրվա մեջ 100 հատ հաղորդագրություն չես գրում, ուրեմն շփման պակաս ունեք։ Կարող եք ժամերով էլ իրար կողք լինել ու չշփվել։
4, Համառորեն քոնը պնդելն ու դիմացինին չլսելը։ Սա նույնպես արագ կործանելու է ձեր հարաբերությունները։
5, Կենցաղային մանր խնդիրների պատճառով անընդհատ վիճելը։
6, Վերեւից նայելը։ Երբ սիրելիին անընդհատ վերեւից եք նայում, ստիպում եք նրան նվաստացած զգալ, ինչը շատ արագ բաժանման կհանգեցնի։
7, Հարաբերությունները պահել զուտ հարմարավետության համար։ Նման դեպքում ավելի լավ է ընկերներ մնաք, քան միասին լինեք առանց սիրելու՝ զուտ քանի որ նրա հետ հարմար է։
8, Միասին լինել՝ մենակ չլինելու վախից դրդված։ Սա ոչ երկար կտեւի, ոչ երջանկություն կբերի։
9, Խանդ։ Նույնիսկ եթե դավաճանություն չկա, խանդը կքայքայի ամեն ինչ։
10, Հարաբերությունների սկզբում ձեւացնել ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում չեք։ Միեւնույնն է՝ ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է եւ հիասթափության պատճառ դառնա։
Պատրաստեց Past.am-ը:



