Գերագույն ռադան Վլադիմիր Գրոյսմանին հաստատեց Ուկրաինայի վարչապետի պաշտոնում
ОБЩЕСТВОՈւկրաինայի Գերագույն ռադան Վլադիմիր Գրոյսմանին հաստատել Է հանրապետության վարչապետի պաշտոնում՝ միաժամանակ բավարարելով կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկի պաշտոնաթողության խնդրանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրոյսմանի թեկնածությունը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը, պաշտպանել Է 257 պատգամավոր: Դեմ Է քվեարկել 50 խորհրդարանական:
Խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը նաեւ չեղյալ Է հայտարարել Յացենյուկի կառավարության աշխատանքն անբավարար ճանաչելու որոշումը: Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ որոշման չեղարկումը պարտադիր պայման Էր, որով Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» համաձայնեց նոր կոալիցիա կազմել նախագահական «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» հետ:
Գրոյսմանն ապրիլի 13-ին հայտարարել Էր վարչապետի աթոռն զբաղեցնելու իր համաձայնութան մասին: Մինչ այդ խորհրդարանի խոսնակը քանիցս հրաժարվել Էր առաջարկվող պաշտոնից, քանի որ նրա նշանակման պայմանները մինչեւ վերջ չԷին համաձայնեցված:
Գրոյսմանի վերջնական նշանակումը Ռադան համաձայնեցրել Է ապրիլի 13-ին: Ինչպես հայտնել Է խորհրդարանում «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն, նույն օրը համաձայնեցվել Է նաեւ կառավարության կազմը:
Գրոյսմանը Գերագույն ռադայի նախագահ Էր ընտրվել 2014 թվականի նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում Էր հանրապետույան փոխվարչապետի պաշտոնը, ինչպես նաեւ եղել Է Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման, շինարարության եւ կոմունալ-կենցաղային տնտեսության նախարար:



