Ռոբ Քարդաշյանը կամուսնանա Բլեք Չայնայի հետ ամռան վերջին. հարսանիքը կնկարահանվի ռեալիթի շոուի ձեւաչափով
ЛАЙФՌոբ Քարդաշյանն ամուսնանալու է Բլեք Չայնայի հետ այս ամռան վերջին, գրում է UsWeekly –ն՝ վկայակոչելով Քարդաշյանների ընտանիքի աղբյուրները: Պարբերականին նաեւ հայտնի է դարձել, որ հարսանիքը նկարահանելու են ռեալիթի շոուի ձեւաչափով:

Հանդիսությունը ծրագրված է տաք երկրներում, բայց թե հատկապես որ՝ չեն նշում: Դեռ հայտնի է միայն, որ խոսքը արեւադարձային երկրների մասին է, այլ ոչ թե եվրոպական պալատների:

Հիշեցնենք, որ 29-ամյա Ռոբը 28-ամյա Չայնային անցած շաբաթ էր ամուսնության առաջարկություն արել:

«Միանգամից մի քանի ալիքներ Ռոբի հարսանիքը նկարահանելու ցանկություն են հայտնել: Սակայն Քարդաշյանների ընտանիքը փորձում են համոզել Ռոբին, որ հրաժարվի այդ մտադրությունից՝ ասելով, որ Չայնայի հետ ամուսնությունը երկար չի տեւի»,- հայտնում է աղբյուրը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



