Լոնդոնի հայ երիտասարդները բողոքի ակցիա կանկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև
ОБЩЕСТВОԼոնդոնյան «Խանասոր» Հայկական երիտասարդական դաշնությունը ապրիլի 15-ին բողոքի ակցիա կանցկացնի Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանության առջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լոնդոնում հայ երիտասարդներն իրենց համերաշխությունը կհայտնեն հայրենիքի սահմանները հսկող զինվորներին և բողոքի ձայն կբարձրացնեն Ադրբեջանի քրեական ռեժիմի դեմ: Խաղաղ հավաքը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին:
Ապրիլի 4-ին Միացյալ Թագավորությունում հայ համայնքի ներկայացուցիչները կհավաքվել էին Քենսինգտոն թաղամասում գտնվող Հայաստանի դեսպանության առջև` ի զորակցություն Արցախի ժողովրդի: Մարդիկ պարզել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ադրբեջանն ագրեսոր է, ձեռքերդ հեռու Լեռնային Ղարաբաղից, բավ է գրադ կիրառել ու զոհ դարձնել երեխաների, դադարեք» գրությամբ: Ցույցը նպատակ ուներ բրիտանացիների ուշադրությունը գրավել Արցախի սահմանային հատվածներում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վրա, որի հե տևանքով զոհվել են ոչ միայն հայրենիքի պաշտպաններ, այլև խաղաղ բնակիչներ:
Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ: 1 սպա համարվում է անհայտ կորած: Ապրիլի 2-13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում զոհվել է 9 զինծառայող, 2 աշխարհազորային, 4 խաղաղ բնակիչ: Ընդհանուր հաշվով զոհ է գնացել 92 մարդ:



