Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 92 է. ՀՀ ՊՆ
ОБЩЕСТВОՀՀ ՊՆ-ն տեղեկանք է հրապարակել՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին:
Մարտական կորուստներ՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ` սպաներ՝ 15,
պայմանագրային զինծառայողներ՝ 15, ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34, աշխարհազորայիններ՝ 11, պահեստազորայիններ՝ 2,
Ընդամենը` 77 զոհ
Անհայտ կորած ` 1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:
Ոչ մարտական կորուստներ ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են. զինծառայողներ՝ 9, աշխարհազորայիններ՝ 2, հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,
Ընդամենը` 15 զոհված/մահացած:
Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:



