Լարիսա Ալավերդյանը՝ «գերի» բառի անհարկի օգտագործման մասին (տեսանյութ)
ИНТЕРВЬЮ«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով 21 անհետ կորած համարված զինծառայողների վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին, նկատեց, որ հաճախ մամուլում նրանց անվանում էին գերիներ:
Ըստ Ալավերդյանի՝ միջազգային մարդասիրական իրավունքը ցանկացած դեպքի վերաբերյալ ունի հստակ տերմինաբանություն, հետևաբար, «գերի» չենք կարող անվանել այն մարդանց, որոնց գտնվելու վայրի, ճակատագրի մասին հստակ տեղեկություններ չունենք: Այս դեպքում, ըստ Ալավերդյանի, պետք էր օգտագործել ոչ թե «գերի» բառը, այլ «անհետ կորածներ» բառակապակցությունը: Հիշեցնենք, որ անհետ կորած համարվող 18 զինծառայողների մարմիններն օրեր առաջ հանձնվեցին հայկական կողմին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



