Որոնք են եղել ամենադիտվող հայկական հեռուստաալիքներն ու հաղորդումները մարտ ամսին. հեռուստավարկանիշ
ОБЩЕСТВОBlognews.am-ը գրում է.
Ամփոփելով մարտ ամիսը ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ատմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ատմոսֆեր Արմենիայի» տրամարդրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտվող հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առական եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։
Եվ այսպես 2016 թվականի մարտ ամսի ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիան»՝ 3% ռեյտինգով: Երկրորդ տեղում «ԱԹՎ»-ն է, երրորդում՝ Շանթը:
Որոնք են եղել ամենադիտվող հայկական հեռուստաալիքներն ու հաղորդումները մարտ ամսին. հեռուստավարկանիշ
Լրատվական հաղորդումներից ամենադիտվողը մարտ ամսին եղել է «Ժամը» լրատվականը, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Երկրորդ տեղում «Շանթի» «Հորիզոնն է»՝ 5.19 տոկոս ռեյտինգով: Երրորդ ամենադիտվող լրատվական հաղորդումը «ԱԹՎ»-ի «Այսօր» լրատվականն է:

Հեռուստասերիալների աշխարհում մարտ ամսին առաջատարը եղել է «Արմենիան»։ «Արմենիայով» հեռարձակվող «Առաջնորդները» և «Գեղեցկության գինը» հեռուստասերիալները համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականներում են: Երրորդ հորիզոնականում «Կենտրոնի» «Երանի» հեռուստասերիալն է 9.2 տոկոս ռեյտինգով:

Մարտ ամսին ամենադիտվող սիթքոմները եղել են «Ֆուլ հաուսն» ու «Դոմինոն»:

1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество




