Թաիլանդում սկսվել են Ամանորի տոնակատարությունները
ОБЩЕСТВОԹաիլանդի բնակիչներն սկսել են նշել բուդդայական ընտանեկան տոնը՝ Սոնգքրանը՝ թաիների Ամանորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Երկրի իշխանությունները հուսով են, որ այս տարի եռօրյա տոնակատարությունները կանցնեն առանց ալկոհոլի, թոփլես պարուհիների եւ այլ անպատշաճությունների: Նրանք խոստացել են կալանվորել փողոցներում ոգելից խմիչքներ խմող մարդկանց եւ այն կանանց, որոնց պահվածքը վրդովեցուցիչ կլինի, նշված Է հաղորդագրություններում:
Ավանդաբար այս տոնին երկրի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում տարեց մարդկանց, գնում են բուդդայական տաճարներ, որտեղ ջրով լվանում են Բուդդայի արձանները, ինչպես նաեւ ջրում են միմյանց: Թաիլանդի իշխանությունները մարդկանց հորդորել են խնամքով վերաբերվել ջրին, քանի որ այս տարի երկիրը հայտնվել Է վերջին տասնամյակներում ամենասաստիկ երաշտի ճիրաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



