Փարիզյան ահաբեկչության մեջ կասկածվողի եղբայրը հեռացվել Է աշխատանքից
ОБЩЕСТВОԲրյուսելի Մոլենբեկի կոմունայի վարչակազմն աշխատանքից հեռացրել Է Մոհամեդ Աբդեսլամին՝ Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի եղբորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին հայտնել Է Derniere heure թերթը:
Թերթի տվյալներով՝ մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 13-ը Մոհամեդ Աբդեսլամը կոմունալ ծառայող Է աշխատել օտարերկրացիների գրանցման բաժնում: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հաջորդ օրը նա հիվանդության թերթիկ Է վերցրել եւ այնուհետեւ ժամանակավոր անաշխատունակության պատճառով հինգ ամիս չի հայտնվել աշխատավայրում:
Բանտում իր եղբայր Սալահին այցելելուց հետո Մոհամեդը պնդել Է, թե եղբայրն սկզբնապես չի իմացել Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների ծրագրման մասին:
Աշխատանքից ազատելուց հետո Մոհամեդ Աբդեսլամին կվճարվի արձակման նպաստ, քանի որ նա կոմունալ ծառայողի վարքականոնը չի խախտել, նշել Է թերթը:
Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման կասկածյալներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը ձերբակալվել Է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկի վտարանդիական կոմունայում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանները վիրավորել Էին նրա ոտքը, Աբդեսլամը տեղափոխվել Էր հիվանդանոց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



