Ասպիրինի օգտագործման անսպասելի տարբերակներ
ЛАЙФԱսպիրինը դեղամիջոց է, որը կա գրեթե բոլորի տանը։ Մեզանից շատերն անմիջապես ասպիրինի օգնությանն են դիմում, երբ գլխացավ կամ բարձր ջերմություն ունեն։ Սակայն քչերը գիտեն, որ դրա օգտագործման այլ՝ անսպասելի տարբերակներ կան։
1, Մաքրում է մաշկը։
Ասպիրինի հիմնական բաղադրիչները օգնում են ազատվել մաշկի կարմրությունից ու ցանից։ Ասպիրինի 5 կոճակ ջարդեք, ¼ բաժակ ջրի մեջ լցնել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Թողեք 10 րոպե մնա, ապա լվացվեք, դիմակը դրեք երեսին, թողեք 15 րոպե, ապա լվացվեք։
2, Ազատում է թեփից։
Ասպիրինն օգնում է ազատվել թեփից։ 2-3 հաբ ասպիրինը մանրացրեք, ավելացրեք ձեր շամպունին։ Թողեք գլխին մի քիչ մնա, նոր լվացեք գլուխը։
3, Օգնու է ծաղիկները երկար մնան։
Երբ ծաղիկները դնում եք ծաղկամանի մեջ, ջրի մեջ մի քանի հաբ մանրացրած ասպիրին լցրեք։ Ծաղիկները երկար կմնան։
4, Անցկացնում է դեղին հետքերը։
Հագուստի վրայի դեղին հետքերը, հատկապես՝ թեւատակի հատվածում, ոչ մի կերպ չի անցնում։ Այս դեպքում 5 հաբն ասպիրինի ¼ բաժակ ջրի մեջ լցրեք, ու ստացված լուծույթը քսեք դեղին հետքերի վրա, թողեք մի փոքր, ապա լվացեք:
Պատրաստեց Past.am-ը:



