Բրիտանացի եվրապատգամավորը ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումը կապում է նավթի գնի անկման հետ
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին հարձակումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը մոբիլիզացրել էր իր ողջ ռազմական ներուժը շփման գծում` փորձելով տարածքներ վերցնել մեծ կորուստների գնով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հանդես եկավ Մեծ Բրիտանիան ներկայացնող եվրապատգամավոր Չարլզ Թեննոքը: «Ուրախ եմ, որ հրադադար հաստ ատվեց և կոչ եմ անում անմիջապես վերադառնալ բանակցային սեղան՝ Մինսկի գործընթացի շրջանակներում»,-ասաց պատգամավորը:
Նա նաև շեշտեց, որ այս իրավիճակում չպետք է մոռանալ անկում ապրող նավթի գների մասին և այն ազդեցության մասին, որ դա ունենում է Ալիևի ներքին ռազմավարության վրա, այն է` ստեղծել արտաքին աշխարհում շեղող իրողություն: «Երբ 1994թ. պատերազմն ավարտվեց, մենք բոլորս թեթևության շունչ քաշեցինք, սակայն իրավիճակը չկայունացավ: Դրանից հետո թշնամական գործողությունները հիմնականում շարունակվում էին հատկապես շփման գծում դիպուկահարների գործողությունների տեսքով»,- հիշեցրեց բրիտանացի պատգամավորը:



