10 բան, որ կատաղության են հասցնում հյուրերին հարսանիքի ժամանակ
ЛАЙФՇատերը չեն սիրում հարսանիքների ներկա լինել հենց թեկուզ հետեւյալ հարցի պատճառով՝ բա քո հերթը ե՞րբ է գալու։Բայց պարզվում է, էլի երեւույթներ կան հարսանիքներին, որոնք կատաղության են հասցնում հյուրերին։
Հաշվի առեք դրանք ձեր հարսանիքը կազմակերպելիս, եթե չեք ցանկանում, որպեսզի հյուրերը դժգոհ մնան։
1, ԶԱԳՍ-ից խցանումների միջով հասնել քաղաքի մյուս ծայրում գտնվող ռեստորանը։ Այնպես արեք, որ այդ երկու հաստատությունը հնարավորինս մոտ լինեն։
2, Շատ կենացներ, դրանք լավ են, բայց չափի մեջ։
3, Անհարմար տեղում նստել։ Այնպիսի սրահ ընտրեք, որը հարմարավետ կլինի։
4, Երբ իրենց ստիպում են հիմար մրցույթների մասնակցել։
5, Երբ հյուրերին զբաղեցնելու մասին ընդհանրապես չեն մտածել։
6, Երբ ստիպում են խմբակային պարեր պարել։
7, Երբ ռեստորանում միայն մեկ զուգարան կա, որն անընդհատ զբաղված է։
8, Էքստրեմալ պայմաններ՝ երբ ուժեղ անձրեւին կամ ցրտին ռեստորանը բացօթյա է եւ այլն։
9, Երբ հյուրերի մեծամասնությունը տատիկներ ու պապիկներ են։
10, Երբ թամադան անընդհատ սանձարձակ կատակներ է անում հյուրերի մասին։
Պատրաստեց Past.am-ը:



