Ինչի մասին կարելի է խոսել նոր ծանոթ տղամարդու հետ
ЛАЙФԻնչ թեմաներով կարելի է զրուցել տղամարդու հետ, եթե դուք նոր-նոր եք ծանոթացել։ Կարեւոր է իմանալ, որ նման դեպքերում պետք է չեզոք թեմաներ ընտրել, որոնք, սակայն, թույլ կտան ձեզ հասկանալ, թե արդյոք ընդանուր որեւէ բան ունեք, թե ոչ։ Իսկ երբ ընդհանուր թեմա գտնեք, խոսակցությունն ինքն իրեն կգնա։
Սնունդ՝ եթե դուք հանդիպել եք սրճարանում կամ ռեստորանում, համարձակորեն կարող եք զրուցել սննդից, պարզել մեկդ մյուսի սննդային նախապատվությունները։ Դա նաեւ թույլ կտա առաջին հանդիպման լարվածությունը թուլացնել, Երաժշտություն եւ հոբբի՝ գուցե դուք նույն երաժշտությունն եք սիրում կամ նույն հոբբին ունեք, զրուցեք եւ պարզեք, գուցե հաջորդ հանդիպումը հենց դրա շուրջ կառուցվի։
Աշխատանք եւ կրթություն՝ շատ կարեւոր է հենց հանդիպման սկզբում պարզել, թե ինչով է զբաղվում դիմացինը կյանքում։ Միայն թե այնպես չլինի, որ տպավորություն ստեղծվի, թե աշխատանքի ընդունվելու եք գնացել կամ դուք եք նրան աշխատանքի ընդունում։ Ճամփորդություններ՝ սա այն թեման է, որ շատերին է հետաքրքիր։ Գուցե ձեր հայացքներն ու նախապատվությունները համընկնեն, դա հարաբերությունների հրաշալի սկիզբ կարող է դառնալ։
Պատրաստեց Past.am-ը:



