«Տանջված երեխա՝ մանկությունից…». Տեղի ունեցավ շարքային Գրիգոր Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТО19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն շարքային զիծառայողներից է, ում դին հայտնաբերվել և ինքնությունը պարզվել է Ադրբեջանի հետ դիակների փոխանակման գործընթացում: Այսօր Երևանի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Գրիգորի հոգեհանգիստը, որին ներկա էին նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ուսուցիչները…
Միակողմանի ծնողազուրկ Գրիգորը դեռ մանկուց ապրել է դժվար կյանքով: Նրա ընկերները 168.am-ին պատմեցին, որ Գրիգորի հայրը մահացել է տարիներ առաջ, ու մորն օգնելու համար նա ստիպված է եղել աշխատել անգամ դպրոցական տարիներին: Գրիգորը տան մեծ տղան էր, նա ունի իրենից 1 տարի փոքր եղբայր:
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը պատմեց, որ Գրիգորն իրենց անցյալ տարվա շրջանավարտներից էր. Առանձնապես սովորող չէր, բայց սիրում էր ֆուտբոլ խաղալ, շատ աշխատասեր էր, դասերից հետո գնում էր աշխատելու, որպեսզի մորը կարողանա օգնել:
Նա նշեց, որ իրենց դպրոցում ևս ընդունված է դպրոցի շրջանավարտ, զոհված զինծառայողների անունով դասասենյակներ անվանակոչելը, և, ամենայն հավանականությամբ, այն դասասենյակը, որտեղ Գրիգորն է սովորել, իր անունով էլ կկոչվի:
Գրիգորի դասընկերուհիները չէին կարողանում թաքցնել արցունքները՝ խոսելով իրենց դասընկերոջ մասին. «Մենք Գրիգորին միշտ կհիշենք: Ինքը մեզ համար հերոս է, նրա համար շատ ենք ցավում»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































