«Շատ մեծ հպարտությամբ ասում էր՝ ընկեր Սարգսյան, Դուք հանգիստ պիտի լինեք, ես այնտեղ եմ լինելու…». տեղի ունեցավ զոհված Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)
ВИДЕО
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցին բազմամարդ էր. 1996թ. ծնված կոչումով սերժանտին հրաժեշտ տալու էին եկել զինվորի հարազատները, ընկերները, պարզապես քաղաքացիներ:
Ադամ Խաչատուրի Սահակյանը Զինված ուժեր է զորակոչվել 2014թ.: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, ապա ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ուսումը կիսատ թողել ու մեկնել բանակ: Ադամին ճանաչողները նրա մասին հիացմունքով են խոսում, բնութագրելիս էլ ամենաշատը «լուսավոր» բառն են օգտագործում:
Ադամ Սահակյանին 7 տարի դասավանդած դասղեկը՝ Աննա Պետրոսյանը, ասում է՝ Ադամը լավագույն աշակերտներից է եղել թե՛ առաջադիմության, թե՛ վարքի ու թե՛ մարդկային հատկանիշների առումով. «Շատ ափսոս, որ այս երեխան, որ պետք է վայելեր այս կյանքը, այսպիսի վախճան ունեցավ: Ցավում ենք ամբողջ դպրոցով, ամբողջ դպրոցի ուսուցչական անձնակազմով»: Նրա խոսքով՝ Ադամը նաև սպորտով է զբաղվել. «Ասելու խոսքեր չկան, թե ինչքան լավ, դրական և բարի անձնավորություն էր»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



