ՀՀ ԱԻՆ-ն Արագածոտնի և Արմավիրի մարզերում 3 կարկտավտանգավոր ամպ է վնասազերծել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Կոշ գյուղերի տարածքներում ապրիլի 12-ին, ժամը 19.12-ից մինչև ժամը 19.29-ը ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 693 կրակոց: Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնական կայքից, ապրիլի 12-ին, ժամը 17.45-ից մինչև ժամը 18.52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Շենիկ, Արտամեդ, Արգինա, Երվանդաշատ, Քարակերտ, Վանանդ, Կողբավան և Լեռնագոգ գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3972 կրակոց: Արգինա գյուղում տեղացել է թույլ կարկուտ:



