Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցադրում անելու նախադրյալներ չկան. ՌԴ ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ հարցադրումներ անելու նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը A Haber հեռուստաընկերությանը:
«Հարցազրույցում ևս մեկ անգամ կրկնվել են ռուսական ռազմական ինքնաթիռի նկատմամբ Անկարայի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ թուրքական հայտնի պատճառաբանությունները: Միաժամանակ, հերթական անգամ խեղաթյուրվում են ակնհայտ փաստերը: Մեզ հայտնի չէ թուրքական իշխանությունների կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ քայլ, ինչպես վստահեցվում է հարցազրույցում»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է ռուսական գերատեսչության պաշտոնական կայքում:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



