Հովիկ Աբրահամյանը կարող էր մի փոքր դեմարշ անել. Արամ Գասպարի Սարգսյան
ИНТЕРВЬЮԻնչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում, սակայն, Ղազախստանի նախաձեռնությամբ, Արցախում սկսված ռազմական գործողությունների ժամանակ որոշվեց նիստը հետաձգել և անցկացնել Մոսկվայում: Որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ կոչ արեցին, որպեսզի վարչապետը բոյկոտի նիստը, մյուսներն էլ այն կարծիքին էին, որ պետք է գնալ և հստակ ներկայացնել մեր շահերն այնտեղ:
Past.am-ի հետ զրույցում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ կարող էր վարչապետը չգնալ, այլ գնար փոխվարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարող էր մի փոքր դեմարշ անել: Եթե նա գնացել է, ուրեմն հաշվարկներ են արել, տեսել են, որ անհրաժեշտություն կա: Գուցե ինքն այնտեղ ավելի կոշտ վերաբերմունք արտահայտի: Ես իրենց փոխարեն չեմ կարող ասել: Տեղեկատվությանը չեմ տիրապետում»:
Լևոն Փանոսյան



