Ռազմարդյունաբերության ոլորտում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում. նախարար
ОБЩЕСТВОՀայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, առաջիկայում հնարավոր կլինի ոլորտում մի քանի լուրջ նախաձեռնությունների ականատեսը լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Միանշանակ է, որ մենÖ „ ռազմարդյունաբերական համալիր պետք է ունենանք, առանց որի հնարավոր չէ ապահովել բարձր պաշտպանունակություն: Սա այն հատման կետն է, որտեղ տնտեսությունն ու անվտանգությունն ապահովում են միացյալ համակարգ ու ձևավորում պաշտպանության հզորացումը: Դա վերաբերում է արդյունաբերության հիմնական ուղղություններին` սկսած սարքաշինությունից, բարձր տեխնոլոգիաներից` ավարտած ռազմական արդյունաբերության մեջ մեր ամբողջ ճարտարագիտական ներուժի ներդրմանը»,- ասաց նախարարը:
Ապրիլի 7-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարել է ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկականբանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով երկունախաձեռնությունների մասին: Ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որինփոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Բացի այդ` միությունը նախաձեռնել է ՏՀՏոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակներում արդեն հավաքագրվում է ՏՏ ընկերությունների մարդկային և տեխնիկականռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: ՏՀՏ ոլորտն ամբողջությամբ պատրաստակամ է իր մասնակցությունն ունենալու հայկական բանակիմարտունակության բարձրացմանը, Արցախյան ազատամարտին աջակցությանը, պատերազմի հետևանքների վերացմանը:



