Արմենը թիկունք էր, բոլորին էր պաշտպանում. Արցախում հերոսաբար զոհված կապիտանի դասընկերների հուշերը
ОБЩЕСТВОShabat.am-ը գրում է.
Արցախում հերոսաբար զոհված 26-ամյա հրամանատար Արմենակ Ուրֆանյանին դասընկերները միշտ ժպիտով են հիշում: Այսօր նրանք, ցավոք, կարող են միայն հիշել ու պատմել իրենց հերոս դասընկերոջ մասին ու նաև հպարտանալ, որ ժամանակին ճանաչել են նրան, նստել նույն դպրոցական նստարանին, դասից փախչել , տղայական կռիվներ ունեցել:
2007թ.-ին Գոգոլի անվան դպրոցի N1 դասարանն ավարտեց դպրոցը ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով: Արմենակի ճանապարհն, ի սկզբանե, պարզ էր՝ ռազմական ինստիտուտ, ԶՈՒ, զինվորականի կյանք: Ընկերները պատմում են՝ հաղթանդամ, բարձրահասակ, բարի ու յուրահատուկ ժպիտով Արմենակը դեռ դպրոցական տարիներից էր ինքն իր համար որոշել, որ կյանքը բանակին է նվիրելու: Անվերադարձ նվիրեց:
Մենք խնդրել ենք Արմենակ Ուրֆանյանի դասընկերներին պատմել իրենց հերոս դասընկերոջ մասին: Զրույցը ծանր է, յուրաքանչյուրն իր հուշերում ունի տարբեր դրվագներ, բայց մի բան ընդհանուր է՝ Արմենը (նրան այդպես են հիշում ու դիմում ընկերները:հեղ), դեռ մանկուց էր օժտված հերոսին հատուկ բոլոր գծերով:

Վիկտորիա Լեֆտերովա-Արմենը չի սիրել աչքի ընկնել, սիրել է կուլիսների հետևում լինել: Ինքն ուզում էր, որ մենք ամենալավը լինենք: Ավարատական դասարանում մտածում էինք, ոնց կազմակերպենք Վերջին զանգի սցենարը, հասակացանք, որ գլուխ չենք հանում, Արմենը գտավ մեկին, ընկեր ուներ, ով պիտի զբաղվեր այդ ամենով: Հիշում եմ, թե ոնց էր ընկերոջը հորդորում, որ լավ սցենար գրի, մեզ էլ առանձին հավաքում էր , ասում էր. «Նորմալ սովորեք բաաստեղծությունները, այդ տղան սրտի հետ կապված խնդիր ունի, հանկարծ չնեղվի, չներվայնանա»: Նրան էլ իր հերթին ասում էր. «Դե հասկացի, երեխեք են»: Ինքը Վերջին զանգին շատ մեծ դեր չունեցավ, մի չորս տող ասեց, բայց կես տարի միայնակ կազմակերպեց այդ ամենը:
Շարունակությունն այստեղ:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



