Լեհաստանում ՀՀ դեսպանատանը Արցախում զոհվածների հիշատակի միջոցառում է անցկացվել
ОБЩЕСТВОԼեհաստանում գործող հայկական կրթամշակութային, բարեգործական, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների, ուսանողների, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների պետական դրոշների ներքո տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշել է, որ Հայ ժողովուրդն այս դժվար փորձությունից պատվով և արժանապատվությամբ դուրս եկավ մեր հերոսների մահվան գնով: Նրա խոսքով, միջոցառման վայրը պատահաբար չի ընտրված, քանի որ դժվար պահին մեր ժողովուրդը պետք է համախմբի հավատով և պետության շուրջ, այդ իսկ պատճառով միջոցառումը կազմակերպված է դեսպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ:
Դեսպան Ղազարյանը կոչ է արել հայությանն այս դժվարին պահին լինել միասնական և համախմբված Հայոց անկախ պետականության կողքին:










