Սիրիայում եւս մեկ ադրբեջանցի է ոչնչացվել
ОБЩЕСТВОՍիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կառավարական ուժերի դեմ կռվող եւս մեկ ադրբեջանցի մոջահեդ է ոչնչացվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azvizion.azլրատվական կայքը:
Երեկ երեկոյան Հալեպի հարավում Սիրիայի կառավարական ուժերը ջախջախիչ հարվածներ են հասցրել ԻՊ-ի կազմում կռվող ջիհադական խմբավորումների դիրքերին, որոնց հետեւանքով ոչնչացվել է նաեւ Աբու Ալի Ազերի (Էլշան) մականունով Ադրբեջանի քաղաքացի մոջահեդը: Վերջինս Սիրիա է մեկնել երեք տարի առաջ ԻՊ-ի եւս մեկ անդամ, Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Աքերովի (ԱսԳերով) հետ եւ այնտեղ ամուսնացել սիրիացի կնոջ հետ, որից երկու երեխա ունի, հայտնում է ադրբեջանական կայքը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ներկայում Սիրիայում ԻՊ-ի կազմում կառավարական ուժերի դեմ կռվում են Ադրբեջանի 300-ից ավելի քաղաքացիներ: Սիրիայում ներքին պատերազմի սկզբից մինչ այժմ ոչնչացվել են ԻՊ-ի կազմում կռվող Ադրբեջանի 200-ից ավելի քաղաքացիներ:
.jpg)



