Ադրբեջանը Մարտակերտի և Հադրութի ուղղությամբ կիրառել է ականանետ և նռնականետ
ОБЩЕСТВОԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է, սակայն մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական կողմն ականանետից և նռնականետից կարկ է բացել հայկական դիրքերի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊԲ հայտարարությա մեջ ասվում է. «Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա:
Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի: Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է»:



