Բորիս Գռիզլովը բացառվել Է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Բորիս Գռիզլովին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից բացառելու մասին: Փաստաթուղթն ապրիլի 12-ին հրապարակվել Է Կրեմլի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սույն հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից:
Գռիզլովը 2004 թվականից զբաղեցնում Էր ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամի պաշտոնը: Նա 2002 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անփոփոխ նախագահն Է, ինչպես նաեւ ընդգրկված Է «Ռոսատոմ» կորպորացիայի դիտորդական խորհրդում եւ Ռուսաստանը ներկայացնում Է Ուկրաինայի իրադրության կարգավորման խնդրով եռակողմ խմբում:
2001-ից մինչեւ 2003 թվականը Գռիզլովը գլխավորել Է ներքին գործերի նախարարությունը, իսկ հաջորդ ութ տարում եղել Է Պետդումայի խոսնակը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



