«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման նպատակը համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է
КУЛЬТУРА
ՀՀ կառավարությունը գիտակցում է, որ զարգացումը հնարավոր է այն երկրներում, որտեղ մեծագույն ուշադրություն է դարձվում կրթությանը, գիտությանը և բարձր տեխնոլոգիական նվաճումներին: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«ՀՀ կառավարության անունից ողջունում եմ «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին: Այս միջոցառման նպատակը Հայաստանում համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է: ՀՀ-ն առաջին անգամ հյուրընկալել է բժշկագիտության ոլորտի հինգ նոբելյան մրցանակի դափնեկիրների: Դարավոր գիտական ավանդույթներ ունեցող մեր երկրում նման միջոցառում անցկացնելն եզակի հնարավորություն է ոչ միայն համաշխարհային գիտության մեջ ակնառու գիտնականների դասախոսությունները լսելու, հետաքրքրքիր բանավեճեր և քննարÕ �ումներ անցկացնելու, այլև ՀՀ գիտության տեղն ու դերը ևս մեկ անգամ իմաստավորելու, անելիքները նախանշելու, նոր գիտական գաղափարներ ու ծրագրեր քննարկելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վաչե Գաբրիելյանը:
ՀՀ փոխվարչապետի խոսքով` մեր երկրի ջանքերն ուղղված են Հայաստանի գիտնականների և համաշխարհային գիտական կենտրոնների միջև համագործակցության համար նպաստավոր միջավայր ստեղծելուն:
«Լիահույս եմ, որ, բացի կարևոր առաքելությունից, նոբելյան մրցանակի դափնեկիրները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի մշակույթին»,-հավելեց Վաչե Գաբրիելյանը:
«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն անցկացվում է ապրիլի 12-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ:Այն տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն է տալու կենդանի շփում ունենալ գիտությանասպարեզում < /i>ամենաբարձր համբավ վայելող անհատականությունների հետ: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը հավակնում է դառնալ Հայաստանում երբևէկազմակերպված ամենանշանավոր գիտական իրադարձություններից: Մասնակիցների թվում են նոբելյան մրցանակակիրներ Ահարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, ԴենՇեխտմանը, Ադա Յոն աթը, Ջոն Ուորենը:




















































