Սարսափելի կադրեր. ինչպես է մայրը մահանում շարժասանդուղքին՝ հասցնելով փրկել իր փոքրիկ որդուն
ВИДЕОՈղբերգություն է տեղի ունեցել Չինաստանի Ցցինչժոու քաղաքի առևտրային կենտրոններից մեկում: Տեսահսկման սարքերն արձանագրել են երիտասարդ կնոջ մահը շարժասանդուղքին:
30-ամյա չինուհին երեխայի հետ բարձրանում էր շարժասանդուղքով, երբ հանկարծ սալիկները տեղաշարժվում են ու ոտքերի տակ բացվածք է գոյանում:
Մայրը վերջին պահին հասցնում է երեխային հրել կենտրոնի աշխատակցի ձեռքերի մեջ ու ընկնում է: Կնոջը կոնստրուկցիան դեպի ներքև է քաշում, ու աշխատակիցները չեն հասցնում օգնել:
Միայն 3 ժամ անց են կնոջը կարողանում դուրս բերել շարժասանդուղքի տակից, սակայն տուժածն արդեն մահացել էր ստացած վնասվածքներից ու արնահոսությունից:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:
Աղբյուրը`168.am
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



