Քաղաքացիներն անցկացրին լռության երթ՝ ի հիշատակ զոհված զինվորների (լուսանկար, տեսանյութ)
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Երեկ մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց լռության երթ՝ ի հիշատակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին զոհված հայ զինվորների:
Ստ. Շահումյանի հրապարակից մեկնարկած երթը բազմամարդ էր. հազարավոր մարդիկ՝ երիտասարդներ, տարեցներ, կանայք և անգամ երեխաներ լուռ քայլեցին մոտ 6 կմ՝ դեպի Եռաբլուր պանթեոն:


Երթի նախաձեռնող խմբի անդամ Քրիստնե Ասատրյանը Life.panorama.am-ի հետ զրույցում շեշտեց, որ սա զուտ քաղաքացիական նախաձեռնություն էր.
«Լռության երթը նախաձեռնեցինք մի խումբ ընկերներով (Սևակ Հակոբյան, Վարդան Ղափլանյան, Սուրեն Մկրտչյան, Նարե Հովհաննիսյան)։ Մի պահ եղավ, հասկացանք, որ կարիք կա տղաներին ինչ-որ ձևով հիշատակելու և խոնարհվելու նրանց ընտանիքների առջև։ Ցավոք, զոհերի թիվը բավականին մեծ է, նրանք ՀՀ, ԼՂՀ տարբեր գյուղերից ու քաղաքներից են, հետևաբար անհնար էր ներկա գտնվել բոլորի վերջին հրաժեշտի արարողություններին։ Նախաձեռնեցինք այս լռության երթը բոլոր հերոսներին մեր հարգանքի տուրքը մատուցելու համար»:

Մոտ երկու ժամ քաղաքացիները մոմերով ու ծաղիկներով քայլեցին առանց կոչերի, պաստառների ու խոսքի: Իսկ Եռաբլուրում անուն առ անուն հնչեցին բոլոր զինվորների անունները և անցկացվեց հոգեհանգստյան կարգ: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում՝ հուսալով, որ սահմանից վատ լուրեր այլևս չեն լսելու:




1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



