Հարցվածների մեծամասնությունը չի տեսնում Վրաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ պետք Է զբաղվի ոչ թե Վրաստանը, այլ համաշխարհային քաղաքականության խոշոր խաղացողները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է «Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը» հարցման մասնակիցների 50,6 տոկոսը, որն անցկացվել Է Sputnik-ի կայքում:
Մինչդեռ Sputnik-ի ընթերցողների 25,3 տոկոսը կարծում Է, որ այս հակամարտության կարգավորման միջնորդի դերը կարող Է ստանձնել Վրաստանը: Նրանց հետ համաձայն չԷ հարցման մասնակիցների 17,8 տոկոսը, ովքեր վստահ են, որ Վրաստանում չկա հակամարտությունների կարգավորման համապատասխան փորձ:
Իսկ հարցվածների 6,3 տոկոսը չգիտե՝ Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



