Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ է պատմում է Թալիշում գազանաբար սպանված Խալափյանների որդին

ОБЩЕСТВО

Թալիշում ադրբեջանցիների վայրագությունները դուրս էին մարդկային բոլոր չափանիշներից:

Past.am-ի լրագրողը հանդիպել է գազանաբար սպանված Վալերա և Ռազմելլա Խալափյանների որդի և Մարուսյա Խալափյանի թոռ Գագիկ Խալափյանի հետ:

Վեց երեխաների հայր Գագիկ Խալափյանը նշեց, որ դեպքի պահին տանը չի եղել: Ըստ մեր զրուցակցի՝ ինքը չկարողացավ տարհանել ծնողներին և տատիկին: «Դեպի մեր տուն երկու ճանապարհ կար, այդ ճանապարհների վրա թշնամին խփում էր: Ասեցի՝ մի քիչ հանդարտվի, լույսը բացվի, նոր բարձրանամ: Բայց այն աստիճանի էին խփում, որ չհամբերեցի, գնացի, որ տեսնեմ: Մինչև տուն հասնելը մնացել էր մոտ մի կիլոմետր, մեկ էլ զգացի, որ կրակում են: Չպատկերացրեցի, որ կարող է թուրքերը լինեն: Ըստ իս՝ նման բան անհնար էր: Որ տեսա դեպի ինձ են գալիս կրակոցները, պառկեցի կողքի վրա, ասեցի՝ մարդ ես, կարող է դիպչի: Հետո արդեն իջա, շարժվեցի դեպի մեր տուն: Մեր տունն ամենավերջին տունն էր: Գնացի մեր բակ, թուրքերեն խոսակցություն լսեցի: Մտա տուն, տանը մայրս, հայրս և տատիկս էին, մայրս դուրս եկավ իմ դիմաց: Ասեցի՝ մամ, աչքիս թուրքերը մտել են մեր գյուղ: Ես օրինական զենք ունեի, մտա երեխաների սենյակ, որ հանեմ: Վախ կար, քանի որ կրակում էին, ես էլ թուրքերեն խոսակցություն էի լսել: Գյուղի վրա էլ հա՛մ տանկ էր աշխատում, հա՛մ հրետանի: Մտածեցի՝ հեսա տունը կփրթեն: Այդ խառը վիճակում չէի կարողանում ավտոմատս գտնել, բայց գիտեի է, թե որտեղ է:Մայրս մտավ և ասաց, որ խոսակցություններ է լսում: Հայրս էլ հաշմանդամ էր, ասացի՝ մամ, մինչև դու հագցնես պապայի շորերը, գնամ ու մեր տղերքից օգնություն խնդրեմ: Դուրս եմ գալիս տնից, նստում եմ մեքենաս, աշխատացնում եմ, բայց սպասում եմ, որ հեսա կկրակեն կամ էլ կբռնեն: Պատրաստ սպասում էի, բայց նրանք ոչինչ չէին անում: Սպասում էին, որ ես գնամ: Հակառակորդը կապով սպասում էր հրամանների: Ինձ թվաց, թե նրանք շատ հանգիստ են: Ես լսում էի, որ իրենք ինչ-որ բառեր էին ասում, ինձ հայտնել էին, որ դա թարգմանաբար նշանակում է արի կամ գալիս ա: Իջա գյուղ, գյուղապետին ասեցի, որ թուրքերը մտել են, հետո զանգեցի ընկերոջս՝ առաջին գումարտակի թիկունքի պետին, որին շտապ հորդորեցի մարդ ուղարկել, քանի որ թուրքերը մոտեցել են: Ինքն ուղարկեց:

Ամբողջ գյուղը, երեխաներին տարանք ապահով վայր: Իմ և ընկերներիս երեխաներին, կանանց հանեցինք գյուղից: Էն կարգի էին կրակում, որ ընկերս ասաց՝ չմտնեք գյուղ: Այդ վայրից մեր տունը երևում էր: Ինչքան զանգում էի, ընկերս հորդորում էր հանգիստ մնալ, իսկ ես պատասխանում էի՝ չես կարող ինձ խաբել, ես իմ աչքի տեսածին եմ հավատում: Սլավան մնում է գյուղում և չի կարողանում դուրս գալ: Անցնում է մի քանի ժամ, նրան էլ են հանում գյուղից: Մենք հանդիպում ենք, ես հարցնում եմ ՝ Սլավ, բա ի՞նչ կա: Ինքը պատմում է, որ չի ուզել ինձ ասի, բայց մեր տան մոտ ուժեղ կռիվ էր գնում: Հետո պարզվեց՝ մեր տան դեպքն արդեն եղել է, բայց ես տեղեկություն դեռ չունեի: Ես, համագյուղացի ընկերս և հորս ընկերն անհանգիստ էինք: Առանց վախի և թքելով ամեն ինչի վրա՝ նստում ենք մեքենա և շարժվում մեր տուն, քանի որ անտեղյակ վիճակից անհանգիստ էինք: Մեկ տոկոս հույս կար, որ մերոնք կարող է կենդանի լինեն: Գնում եմ, կանչում ծնողներիս, ձայն չկա: Ահավոր գազի հոտ էր գալիս: 20 կիլոգրամանոց գազի բալոն էինք օգտագործում տանը: Հորս ընկերը ժամանակին թուրքերի մոտ գերի էր ընկել, անվախ մարդ էր: Մտավ սենյակ ու ասաց՝ վայ, Խալափյան, էս ի՞նչ ա: Հորս մասին էր խոսում: Ուզում եմ մտնել, ասում է՝ մի’ մտի: Նայում եմ՝ տատին խփած ու բազմոցին ընկած, պապան դեմս ա, իսկ մաման չկա: Գնում եմ, որ մտնեմ մամայի ու պապայի սենյակ, ընկերս գոռում ա՝ Գագո, մաման ոտքերիդ տակ ա: Հետո ընկերս հարցնում է՝ մնո՞ւմ ենք այստեղ, թե՞ գնում ենք, կմեռնենք, եթե մնանք: Պատասխանեցի՝ գնում ենք: Առաջարկեցի փաստաթղթերը հանենք, հետո գնանք: Նորից է հարցնում՝ գնո՞ւմ ենք, պատասխանում եմ՝ այո, ասում է՝ հանգստացիր, նստիր մեքենան: Դրանից հետո չեմ կարողացել դիակները հանել: Ապրիլի 5-ին զանգեցին և ասեցին, որ հրադադար է, կարող ենք հանել: Գնում ենք, դիակները հանում ենք, տանում Ստեփանակերտ, այնուհետև տանում ենք, ուրիշ գյուղում հուղարկավորում:

Ես գալիս եմ Երևան, մինչև հիմա այստեղ եմ, մտածում եմ, որ էս երկու օրը պիտի նորից գնամ, որովհետև մեր տղերքն այնտեղ են»,- պատմում է Գագիկ Խալափյանը:

Հարցին՝ հույս ունե՞ք, որ մեղավորները կպատժվեն միջազգային ատյաններում, Գագիկը պատասխանեց. «Եկել են, նկարել են: Ասում են՝ դատարան տվեք, բողոքեք, չգիտեմ: Ամեն ինչ անելով՝ չեն գնալու թուրքին դատեն: Կացինով մարդ սպանեց թուրքը, բերեցին հերոս դարձրին: Չգիտեմ՝ ինչ են ուզում անել, բայց ինձ ոչ մի բան հետաքրքիր չէ: Հո իմ ցավը չմեղմվե՞ց »:

Վեց երեխաների հայր Գագիկն աջակցության և բնակարանի կարիք ունի:

Ներկայացնում ենք հաշվեհամարը, որով կարող եք աջակցություն ցուցաբերել նրան:

Past.am-ը ցավակցություններ է հայտնում զոհերի հարազատներին:

Լևոն Փանոսյան

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе