Գնալու ենք հասնենք մեր ընկերներին (տեսանյութ)
ВИДЕОyerkirmedia.am-ը գրում է.
Ղարաբաղա - ադրբեջանական սահմանագծի վերջին օրերի մարտերից հետո հոսպիտալային օղակում արձանագրվել է մահվան մեկ դեպք, ինչը Հայաստանի Պաշտպանության նախարարության բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի կարծիքով, աննախադեպ է։
Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հրավիրած ասուլիսում Խաչատրյանն ամփոփ տեղեկություն է տրամադրել։
Ողջ գործողության ընթացքում վիրավորվել է 121 զինվորական: 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 10-ը` ծանր հիվանդներ են: Մնացածները ստացել են թեթեւ բեկորային վնասվածքներ։
Կամավոր Խաչատրյանը նշել է, որ 5 ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկի մոտ արդեն դրական տեղաշարժ կա։ Քիչ առաջ էլ Պաշտպանության բանակից նորից վիրավոր են ընդունել՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է անցնում 32 վիրավոր:
«Բոլորը խնդրում են վերադառնալ իրենց ծառայության վայրեր, նշում են, որ պարտավոր են վերադառնալ ծառայության»,- ասել է Կամավոր Խաչատրյանը։
Նրա խոսքով, զինվորական բժշկական անձնակազմը գործել է «ոսկե ժամ» հասկացությամբ։ Դա այն մեկ ժամն է, որի ընթացքում ռազմական բժիշկները բոլոր վիրավորներին տեղափոխել են հոսպիտալներ: Զինվորներին, որոնք ստացել են ծանր վնասվածքներ եւ պետք է վերջույթների անդամահատում կատարվեր, այլ մոտեցում են ցուցաբերել։ Կատարել են նաեւ պլաստիկ վիրահատություն՝ հետագայում հնարավորինս քիչ հաշմանդամություն ունեցող զինվոր ունենալու համար:
Տեսանյութը՝ yerkirmedia.am-ի



