Առերեսումից վախեցած Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը ի վերջո համաձայնել է բանավիճել Մուրադ Փափազյանի հետ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը ի վերջո համաձայնել է «Ֆրանս 24»-ի եթերում բանավիճել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆեյսբուքի իր էջում Փափազյանը գրել է, որ բանավեճի ընթացքում. «կպաշտպանեմ Ղարաբաղի դիրքորոշումները»:
Ավելի վաղ դեսպան Ամիրբաևը հրաժարվել էր բանավեճից, սակայն հանրային-քաղաքական շրջանակներում հնչեցված քննադատությունից հետո դեսպանը ստիպված էր համաձայնել բանավեճի: «Հասկանալի է, որ բանավեճը Ադրբեջանի մշակույթի մաս չէ»,- գրել էր Փափազյանը:
Ապրիլի 9-ին Փարիզում հայ համայնքը ցույց կկազմակերպի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



