Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը Կարմիր ծովի վրա կամուրջ կկառուցեն
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսն ու Սաուդյան Արաբիան Կարմիր ծովի վրա կամուրջ կկառուցեն: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել ալ Սաուդ թագավորը:
Նա նաեւ հավելել է, որ կամուրջը կկապի երկու պետություններին: Բացի այդ, կամուրջը «Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հեռանկարային նախագծերի իրականացման միջոց կդառնա»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին իր հերթին առաջարկել է կամուրջը կոչել սաուդյան Սալման թագավորի պատվին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայից գործարարները 4 մլրդ դոլար են ներդնելու Եգիպտոսում ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ կապված Սուեզի ջրանցքի, էներգետիկ եւ գյուղատնտեսական ոլորտների հետ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



