Մեր տղերքի որակն ամեն ազգ չէ, որ ունի. Արտավազդ Բայաթյան
ЛАЙФԳալիս է շատ պատասխանատու պահ, և ազգն իր լավագույն կողմը ցույց է տալիս հենց այդ ժամանակ, և այս օրերին նման մի բան կատարվեց. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանն` անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու հարյուրավոր կամավորների հոսքին:
Ըստ նրա` եթե նույնիսկ պահանջվեր, որ ոչ միայն կամավորները, այլև ամբողջ ազգը ոտքի կանգներ, այդպես էլ կանեինք և այդ չարիքի դեմքը կառնեինք:
«Ես միշտ բարձր կարծիք եմ ունեցել մեր ազգի մասին, բայց, դրան զուգահեռ, ինձ հաճախ ցույց էին տալիս մեր թերությունները` ասելով` բա սրանք ի՞նչ են: Թերություն բոլորն էլ ունեն, բայց պետք է ասեմ, որ աստվածային լավագույն հատկություններից մեկը` կամավոր հարյուրավոր տղերքի մեկնումը, գուցե ենթագիտակցորեն, բայց դրսևորվեց: Մեր տղերքի որակն ամեն ազգ չէ, որ ունի, մենք պետք է ուրախ ու հպարտ լինենք, որ պահպանվել է այս գիծը: Երիտասարդների խիզախությունը, կամքը` սա աստվածային, թաքնված գիծ էր, որն այս օրերին երևան եկավ»,- ասաց Բայաթյանը:
Ինչ վերաբերում է հակառակորդի` Թալիշում ձեռնարկած վայրագություններին` դաժանորեն սպանել էին խաղաղ բնակիչներին, ապա Բայաթյանը նշեց, որ չնայած չի ցանկանում նացիստական ինչ-որ գնահատականներ հնչեցնել, բայց, այնուամենայնիվ, հակառակորդի գործողությունները շատ բան են պատմում նրա մասին:
Շարունակությունը՝ Yerkir.am-ում:



