Սկսվել է Արփա-Սևան թունելային ջրատարով ջրի տեղափոխումը Սևանա լիճ
ОБЩЕСТВОԱրդեն մի քանի օր է, ինչ Արփա-Սեւան թունելային ջրատարով ջուր է տեղափոխվում Սեւանա լիճ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, ապրիլի 4-ի դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 300 հազար խմ ջուր, իսկ հետագա օրերի թողունակությունն օրական կազմում է 1 միլիոն 200 հազար խմ: Տարեսկզբից մինչ այժմ ստորերկրյա հոսքի հաշվին Սեւանա լիճ մուտք է եղել 7 միլիոն 218 հազար խմ: 2016 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա, որը 15 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



