Ուսանողուհին նորածին երեխայի է առեւանգել ծննդատնից
ОБЩЕСТВОԲելգորոդում քրեական գործ է հարուցվել երիտասարդ աղջկա նկատմամբ։ Ուսանողուհին մեղադրվում է պրակտիկայի ժամանակ ծննդատնից նորածին երեխայի գողանալու մեջ։ Ինչպես պարզվել է, ուսանողուհին, չնայած հերթապահող բուժքույրերին, կարողացել է առեւանգել փոքրիկին ու փախուստի դիմել։ 22-ամյա աղջիկը նախապես հայտնել է ծնողներին, թե գնում է ծննդաբերելու, եւ գողանալով նորածին աղջնակին՝ ներկայացրել է իբրեւ իր երեխայի։
Փոքրիկին ոստիկանները հայտնաբերել են ու հիվանդանոց տեղափոխել, քանի որ նա ժամանակից շուտ էր ծնվել ու բուժօգնության կարիք ուներ։ Դեպքի այլ մանրամասներ չեն նշվում։ Հայտնի է, որ 22-ամյա աղջկան մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



