Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը համանախագահների այցի օրերին Ադրբեջանի կողմից ահաբեկչություն է
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) Արցախում են: Նման քայլը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է որպես ահաբեկչության և հիմարության դրսևորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաբայանն այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



