ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ФОТОՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչ ՀՀ կառավարությունում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը եղել է «Հիշողության» պուրակում և ջրել 2008 թվականին իր տնկած եղևնին:



1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



