Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է: Այս մասին խոսվում է 1994-ի՝ զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ու ինչպես ժամականակը ցույց տվեց, խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում:
Ամեն դեպքում այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, նաև միջնորդ պետությունների ձախողումն էր, ովքեր ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին
էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ:
Ադրբեջանին զսպող առանցքային գործոնն անկասկած հայկական զինուժն է. Սակայն չի խանգարի զուգահեռ ստեղծելու զսման միջազգային մեխանիզմներ, որոնք լրացուցիչ խթան կհանդիսանան ադրբեջանական սադրանքները կանխելու հարցում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



