Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն
ОБЩЕСТВОՔարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
«Քարվաճառի դեպքով կարող եմ ասել հետևյալը: Տարվում է ծառայողական քննություն, դեպքին վերջնական որակավորում տալ կարելի է այն ավարտելուց հետո: Մենք այս զոհերը դեռևս չենք կարող ներկայացնել որպես մարտական կորուստ»,- նշել է գնդապետը:
Քարվաճառում զոհված զինծառայողներն են 1997թ. ծնված Սուրեն Արթուրի Արամյանը (Արտաշատի ԶԿ) և 1997թ. ծնված Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը (Արտաշատի ԶԿ):
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



